12/02/2019
Այս հունվարին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.2%
Ընթացիկ տարվա հունվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 212 171 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.2%:
2019թ. հունվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.6%: Եթե 2018թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 178 292 ուղևոր, ապա 2019թ. հունվարի ցուցանիշը կազմում է 200 731 ուղևոր:
2019 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 440 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 10 876 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 5.2%:
|
Ուղևորների թիվը 2018թ. հունվարին
|
Ուղևորների թիվը 2019թ. հունվարին
|
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
|
Զվարթնոց
|
178 292
|
200 731
|
+ 12.6 %
|
Շիրակ
|
10 876
|
11 440
|
+ 5.2 %
|
ԸՆԴԱՄԵՆԸ
|
189 168
|
212 171
|
+ 12.2 %
|
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 12 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Վերադառնալ