08/09/2026

«Wizz Air» ավիաընկերությունը մեկնարկում է երեք նոր ուղղություն և բազավորում 4-րդ օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում



Հունգարական «Wizz Air» ավիաընկերությունը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում՝ գործարկելով երեք նոր ուղղություն դեպի Եվրոպա և ավելացնելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազավորված օդանավերի քանակը։

Ս.թ. դեկտեմբերից ավիաընկերությունը կսկսի իրականացնել հետևյալ նոր ուղղությունները.

  • Բազել (Շվեյցարիա) – Երևան – Բազել երթուղով չվերթերը կմեկնարկեն ս.թ. դեկտեմբերի 18-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ։
  • Վալենսիա (Իսպանիա) – Երևան – Վալենսիա երթուղով չվերթերը կմեկնարկեն ս.թ. դեկտեմբերի 19-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ։
  • Վառնա (Բուլղարիա) – Երևան – Վառնա երթուղով չվերթերը կմեկնարկեն 2027թ. հունիսի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի։

Այս տարվա հոկտեմբերին «Wizz Air» ավիաընկերությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կբազավորի իր երրորդ, իսկ դեկտեմբերին՝ չորրորդ օդանավը։

Ավիաընկերությունը նախատեսում է ավելացնել նաև արդեն գործող որոշ ուղղություններով չվերթերի հաճախականությունը. դեպի Մեմինգեն իրականացվող չվերթերի թիվը կհասնի շաբաթական 4-ի, իսկ դեպի Պրահա՝ շաբաթական 5-ի։

Նոր ուղղությունների գործարկման արդյունքում «Wizz Air»-ի երթուղային ցանցը Երևանից կընդլայնվի մինչև 22 ուղղություն։

Վերադառնալ