31/07/2021
Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ - Երևան- Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը
Condor ավիուղիները սույն թվականի հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ - Երևան- Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ condor.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
![](http://www.zvartnots.aero/Img/CMS/condor1.jpg)
![http://www.zvartnots.aero/Img/CMS/condor2.jpg](http://www.zvartnots.aero/Img/CMS/condor2.jpg)
![http://www.zvartnots.aero/Img/CMS/condor3.jpg](http://www.zvartnots.aero/Img/CMS/condor3.jpg)
![http://www.zvartnots.aero/Img/CMS/condor5.jpg](http://www.zvartnots.aero/Img/CMS/condor5.jpg)
Վերադառնալ