23/04/2026

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Գյումրի- Սոչի-Գյումրի երթուղով



«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկելու է Գյումրի-Սոչի-Գյումրի երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանից դեպի Սոչիի միջազգային օդանավակայան:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ