19/12/2025

Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը



«Fly Kish» ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flykish.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

https://www.zvartnots.aero/img/cms/601028848_1185446773732324_5196330420869515282_n.jpg

Վերադառնալ