03/12/2025
FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Վիեննա - Երևան երթուղով
FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2026թ. ապրիլի 3-ից մեկնարկելու է Երևան - Վիեննա - Երևան երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Վերադառնալ