12/07/2020

Իրականացվեց Լոս Անջելես-Երևան հատուկ չվերթը



Լոս Անջելեսի «Թոմ Բրեդլի» օդանավակայանից Երևան ուղևորվող իսլանդական ազգային ավիափոխադրող Icelandair ավիաընկերության Boeing 767-300ER տիպի օդանավը, վառելիքի վերալիցքավորման նպատակով մեկ կանգառ կատարելով Ռեյկյավիկի օդանավակայանում, քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Չվերթն իր տեսակով աննախադեպ իրադարձություն է հայկական ավիափոխադրումների պատմության մեջ։
Շուրջ 15 ժամ տևած հատուկ չվերթով Հայաստան տեղափոխվեց 265 ուղևոր, որոնցից 240-ը COVID-19 համաճարակի պատճառով Լոս Անջելսում մնացած մեր հայրենակիցներն էին։

 

 http://www.zvartnots.aero/Img/CMS/iceland_air.jpg

Վերադառնալ