10/01/2020

Նորություն վարորդների համար



Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը՝ տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի  հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ մեկական) և 1-ը՝ VIP սրահում:

Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը, Դուք կարող եք վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով, Դուք կունենաք 10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը:   

2020 թվականի հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագները.
 
Խնդրում ենք նկատի ունենալ, որ տերմինալների միջոցով վճարելիս գները, որոնք գործել են մինչ օրս, կմնան անփոփոխ:

Կայանման առաջին 10 րոպեն  անվճար է:

Վճարային տերմինալ.

  • Ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը - 500 ՀՀ դրամ,
  • Ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը) - 2.000 ՀՀ դրամ,
  • Ավտոմեքենաների 5-30 օր կայանումը (երկար կայանում)-10.000 ՀՀ դրամ:
     
    Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.
  •  Ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը - 800 ՀՀ դրամ,
  •  Ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը) - 3.000 ՀՀ դրամ,
  •  Ավտոմեքենաների 5-30 օր կայանումը (երկար կայանում)-15.000 ՀՀ դրամ:


Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարվում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.

  • Միկրոավտոբուսների 1 անգամյա մուտքի վճար - 2.000 ՀՀ դրամ,
  • Ավտոբուսների 1 անգամյա մուտքի վճար - 3.000 ՀՀ դրամ:


Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  1-87 կամ + 374 10 493 000 հեռախոսահամարներով, իսկ տերմինալի հետ կապված խնդիրների դեպքում կարող եք դիմել Կոնվերս Բանկին հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 10 511 211 կամ մոտենալ բանկի «Զվարթնոց օդանավակայան» մասնաճյուղ, որը գտնվում է օդանավակայանի երկրորդ հարկում՝ մեկնման սրահում:

 

Parking terminals

Վերադառնալ