31/03/2025

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Զվարթնոց միջազգային օդանավակայան



Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց միջազգային օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեյի հետ շրջայց է կատարել օդանավակայանի տերմինալում:

Մարսելո Վենդեն դեսպանին է ներկայացրել վերջերս օդանավակայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես, Մեկնման սրահում ֆրանսիական «IDEMIA Smart Identity» ընկերության կողմից տեղադրված նոր համակարգերը (օդանավակայանի անձնակազմի համար դեմքի նույնականացման համակարգեր, ավտոմատացված մուտքեր ուղևորների համար): Վերջինս մաս է կազմում կոնսորցիումի, որը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրին և նշված համակարգերի տեղադրումը նպատակ ունի դյուրացնել սահմանահատման գործընթացները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին վերաբերող հարցեր:

http://www.zvartnots.aero/Img/CMS/4d3751fb-79e1-4061-817c-e35061bf70bb.jpg

Վերադառնալ