23/05/2023

Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Մարսել- Երևան- Մարսել երթուղով



Transavia ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 27-ից մեկնարկելու է Մարսել- Երևան- Մարսել երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

http://www.zvartnots.aero/Img/CMS/transavia23.05.2023.jpg

Վերադառնալ