08/04/2023
Օդանավակայանի ավտոկանգառում գործում է նոր ավտոմատացված վճարման համակարգ
Այսուհետ Զվարթնոց միջազգային օդանավակայանի ավտոկանգառից օգտվելիս կայանման գումարն անհրաժեշտ է վճարել ավտոմատ վճարման տերմինալների միջոցով՝ նախքան ավտոմեքենա նստելը:
Ներկայացնում ենք հերթական քայլերը՝
- Մուտքի արգելափակոցի մոտ վարորդը սեղմում է «ticket» կոճակը և ստանում մուտքի կտրոնը, որն անհրաժեշտ է պահել մինչև ավտոկանգառից վերջնական ելքը,
- Ավտոկանգառից դուրս գալու համար անհրաժեշտ է նախքան ավտոմեքենա նստելը վճարել կայանման գումարն ավտոմատ վճարման տերմինալների միջոցով (ավտոկանգառի հետիոտնային մուտքերի առաջին ու երկրորդ հարկերի և VIP սրահի տարածքում),
- Վճարման պահից սկսած 10 րոպե ժամանակ է հատկացվում ավտոմեքենայով ավտոկանգառի տարածքից դուրս գալու համար,
- Ելքի արգելափակոցին մոտենալուց պետհամարանիշի ընթերցման միջոցով արգելափակոցն ավտոմատ կբացվի: Հակառակ դեպքում անհրաժեշտ է կարդացող սարքին մոտեցնել մուտքի կտրոնը,
- Հարցերի դեպքում անհրաժեշտ է սարքի վրա սեղմել «i» կոճակը և մեր աշխատակիցը կպատասխանի ձեր բոլոր հարցերին:
Վերադառնալ