11/06/2019
Այս մայիսին նախորդ մայիսի համեմատ ուղևորահոսքն աճել է 11.7%
Ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 243 016 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.7 տոկոսով:
2019թ. մայիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 13.7 տոկոսով: Եթե 2018թ. մայիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202 289 ուղևոր, ապա 2019թ. մայիսի ցուցանիշը կազմում է 229 974 ուղևոր:
2019 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 13 042 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15 325 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 14.9 տոկոս:
|
Ուղևորների թիվը 2018թ. մայիսին
|
Ուղևորների թիվը 2019թ. մայիսին
|
Տարբերությունը տոկոսային
հարաբերությամբ
|
Զվարթնոց
|
202 289
|
229 974
|
+13.7%
|
Շիրակ
|
15 325
|
13 042
|
-14.9%
|
ԸՆԴԱՄԵՆԸ
|
217 614
|
243 016
|
+11.7%
|
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1 038 617 մարդ, որը 8.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 1.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
«Արմենիա»Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ
Վերադառնալ